15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Բոլորի անունից նման տեսակետ արտահայտելը, կարծում եմ, ճիշտ չէ»

«Չեմ ուզում մեկնաբանել այն քայլը, որն արդեն կատարված է, քանի որ դա մեկնաբանելու համար պետք է կարողանանք մտնել հոգևոր ոլորտի բազմաթիվ գործառույթների մեջ:  Բայց, այնուամենայնիվ,  ընդհանուր մետոցմամբ դիտարկելով այդ քայլը` կարծում եմ դրան դեռ արժանի գնահատական կտան մեր հոգևոր հայրերը», - անդրադառնալով Արամ Աթեշյանի` Էրդողանին հղած  նամակին`     Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը:

Ռուզան Մուրադյանը նշեց` երբ մեկը բոլորի անունից ինչ որ կարծիք է հայտնում, առնվազն իր ձեռքի տակ  պետք է ունենա բոլորի կարծիքները:

«Ցանկալի կլինի, որ ամեն ոք կարծիքներ հայտնելիս ունենա հստակ փաստեր: Բոլորի անունից նման տեսակետ արտահայտելը, կարծում եմ, ճիշտ չէ, իսկ անձնական կարծիք կարող են հայտնել բոլորը», – ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ