25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խնձորի քացախը կարելի է օգտագործել որպես կոսմետիկ միջոց

Եթե ցանկանում եք երիտասարդացնել ու մաքրել մաշկը, անցկացնել պիգմենտային հետքերն ու էկզեման, օգտագործեք խնձորի քացախ։ Պետք է իմանալ, որ խոսքը մաքուր խնձորի քացախի մասին է, մաշկի համար այն անփոխարինելի է։ Սակայն միշտ կարեւոր է հիշել, որ քացախն օգտագործելուց առաջ պետք է բացել, օգտագործել 2,5 տոկոսանոցը, իր բնական տեսքով այն օգտագործելն արգելված է։

Պետք է իմանալ նաեւ, որ իսկական քացախի շշի հատակին միշտ փոքրիկ նստվածք կա։ Քացախ օգտագործելուց առաջ ստուգեք, թե արդյոք ալերգիկ ռեակցիաներ ունեք, թե ոչ։ Ձեռքի մի փոքր հատվածին քացախ քսեք, թողեք 10-15 րոպե։ Եթե կարմրություն, ցան չնկատվի, քոր չգա, կարող եք հանգիստ օգտագործել այն իբրեւ դիմակ՝ դեմքի համար։ 2 թեյի գդալ քացախը լցրեք մեկ բաժակ ջրի մեջ, քսեք դեմքին, թողեք, ապա լվացվեք։ Եթե քացախի նկատմամբ զգայուն եք, մեկ բաժակ ջրին մեկ թեյի գդալ քացախ օգտագործեք։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ