22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Վերանայվելու են դիզվառելիքի ակցիզային դրույքաչափերը

ԱԺ հերթական քառօրյայում մեկնարկեց հարկային նոր օրենսգրքի քննարկումը: Հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց՝ հարկային նոր օրենսգրքի աշխատանքները սկսվել են դեռ 2014թ տարեվերջին, աշխատանքային խմբում բացի հարկային մարմիններից՝ ներգրավված են եղել ֆինանսների նախարարության աշխատակիցներ, ՀԿ-ներ, մասնագիտական կառույցի ներկայացուցիչներ, մի շարք փորձագետներ:

Նա նշեց՝  օրենսգիրքը, անշուշտ, պետք է խրախուսի տնտեսության ակտիվությունը` նպաստելով երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը:

Միրումյանը վստահեցրեց՝ օրենսգիրքը չի շրջանցել հարկային հիմնական տեսակները, մասնավորապես  ԱԱՀ-ի հետ կապված աննախադեպ միջոցառումներ են առաջարկվում, ըստ որի՝  ԱԱՀ հետ վերադարձման հնարավորություն կունենան ոչ միայն արտահանողները, այլ Հայաստանում գործունեություն ծավալող տնտեսվարողները:

Ընդգծենք՝ անհատ ձեռնարկատերերի համար նվազեցվում է դրույքաչափը, սահմանվում է 20 տոկոս դրույքաչափ` հարկվելով շահութահարկի դաշտում: Վերանայվելու են դիզվառելիքի ակցիզային դրույքաչափերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ