15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օսկանյանին փրկում են նաեւ Ծառուկյանից. Իրատես de facto

Ի՞նչ կլինի ավագանու ընտրություններին: 
Հե՛չ: Նույնը: Որքան էլ այն հռչակվի համապետական, “Ազգային ժողովի Երեւանի ընտրություններ”, այն է` ԱԺ-ին հավասար ընտրություններ: Որքան էլ այլընտրանքային “կորիֆեյները” դիտարկեն այդ ընտրությունների բոլոր` քաղաքական, քաղաքային, ճանաչողական, բարոյական եւ մնացած “պլաստները”, այս ընտրություններում փոքր է ֆորս-մաժորի հավանականությունը: Մեկ “նո”-ով: Երբեք մի ասա` երբեք:

Եվ այնուհանդերձ, փորձենք հասկանալ այս ընտրությունների “էությունը”:
ա) ՀՀԿ-ն, անկախ նրա սիրուն կամ “գեշ” աչքերից, ունի հետեւյալ “դիվիդիները”. իշխող կուսակցություն է. Երեւանի քաղաքապետարանը, ասել է` լծակներն ու մնացած “ծակուծուկերը”, իրենցն է` գործող քաղաքապետով հանդերձ: Տիրապետում են ընտրական բաց եւ փակ բոլոր կարգի քաղտեխնոլոգիաներին: Նախագահական ընտրություններին լուրջ դաս ստացան, ուստի պիտի փորձեն չկրկնել նույն սխալները: Դիմացը կանգնած ուժերը միասնական չեն: Իրենք կարող են շատ հետաքրքիր միասնություններ կազմել, եթե հանկարծ իրենց ուզած քառասուն տոկոսը չստանան: 

Կարողանալու են իրենց նման մի ոտքը դնել էս սարին` ԲՀԿ-ին ուժեղացնելու համար, եթե պետք է Րաֆֆուն ու “Ժառանգությունը” թուլացնել: Մյուս ոտքը դնել մյուս սարին` ուժեղացնելու “Ժառանգությունը”, եթե ԲՀԿ ակտիվիստների գլուխներն ազատեն յուրյանց ԲՀԿ-ականներին փրկելու, նրանց հետեւից անձնուրաց վազելու մատրոսովյան սինդրոմից: Մի խոսքով, “սիրուն աչքերով” ՀՀԿ-ն Րաֆֆուն ու ԲՀԿ-ին հավերժ կկիսի, հավերժ կտիրի, հետո էլի կկիսի ու կտիրի:
Այդ ընթացքում էլ անչափ հարգարժան պարոն Օսկանյանը, Րաֆֆու նման, կկորցնի իր ասելիքը, որովհետեւ, ինչպես երեւում է, Օսկանյանն առանձնապես չունի էլ ասելիք: ՈՒ այս պայքարի մեջ է ներառվել ոչ միայն տխրաբար ու ակամա, այլեւ, կարելի է կարծել, դավադրության տեսությունից «ելնելով», որ նրան հենց շատ մտածված են այդ “պոստում» դրել: 
Ինչո՞ւ: Կարծում ենք, ինչպես տեսնում եք, սահուն անցել են ԲՀԿ-ի քանդմանը:
Մի կողմից Սերժ Սարգսյանը կարող էր ցանկանալ, որ պարոն Օսկանյանը գար առաջին գիծ եւ շողշողար իր ողջ փայլով` ցուցանելով նաեւ բոլոր կարգի հայաստանյան, էլ ավելին` հետընտրական գործընթացներին “Սիվիլիթասի” եւ իր “ստվերային” ներկայության “հմայքները”: Մյուս կողմից էլ, չի կարելի բացառել, որ դուբայներում երկարատեւ արեւահարված, պայծառացում ստացած պարոն Ծառուկյանին եւս «ամբողջովին» ձեռնտու լիներ` կրկին ու կրկին, գուցե եւ անվերջ, դավից, ցավից հեռու լինել, ինչպես նախագահական ընտրություններին եղավ, երբ նա փախավ “վերջին դասից”, հիմա էլ` ավագանու ընտրություններից է փախչում. մտածելով, որ թող “ջառմեն” քաշի արդեն իսկ “ջառմի” տակ ընկած, «լվացքատան» գործով անցնող պարոն Օսկանյանը:

ԵՄ դեսպանները հո մենակ Սերժ Սարգսյանի՞ց չէին իմ թանկագին Վարդան Մինասիչին պաշտպանում, որ հանկարծ Վովա զորավար Գասպարյանի մտքով չանցնի` ձերբակալել մեր Մինասիչին: Պաշտպանում էին նաեւ Գագիկ Նիկոլայի Ծառուկյանից, զի Օսկանյանին դնելով առաջին գիծ, իշխանություններին ուղղված թունդ քննադատության դաժան գործը մնում է թիմի ինտելեկտուալ Մինասիչի “փխրուն” ուսերին:
Իսկ Մինասիչը կցանկանա՞ր քննադատել այնքան եւ այնպես, ինչպես կցանկանային Ծառուկյանն ու Օսկանյանի “հետեւում” գտնվող բոսը:
Կարծում ենք` ոչ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ