Սեժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը դա անելու բարոյական իրավունք չունեն

Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է արդյոք վերջ տալ պայքարին և հրաժարվել նախագահությունից: Նա հայտարարել է, որ “եթե Սերժ Սարգսյանը երդվի սուրբ գրքի վրա, երկուսով միասին կգնան դժոխք”:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի բանակցի Սերժ Սարգսյանի հետ և երկուսով միասին լուծում գտնեն մեր երկրի ու մեր ժողովրդի համար. ”Կարևորը խուսափենք բախումներից: Թույլ չտանք, որ կրկնվի ՀՀՇ-ի մեթոդները: Րաֆֆի Հովհաննիսյանը և Սերժ Սարգսյանը չպիտի կտրեն իրենց միջև եղած կոնտակտը, նրանք դա անելու բարոյական իրավունք չունեն”:
Պարոն Շիրինյանի կարծիքով` ՐաֆֆիՀովհաննիսյանը չի գնա առճակատման, նա ինքն էլ կողմնակից է բանակցությունների:
“Գործող նախագահը չպիտի թույլ տա, որ բախում լինի: Րաֆֆի Հովհաննիսյանը երկխոսության և կոնսեպցիուսի հարաբերությունների տեղը միշտ թողնում է”,-ասում է քաղաքագետը` կանխատեսելով, թե “հայ ժողովուրդը սա էլ կհաղթահարի”:
Այն որ Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ կերդվի ապրիլի 9-ին Ազատության հրապարակում Լևոն Շիրինյանը տակտիկական նոր քայլ է համարում: