21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռուսաստանն ակտիվ դերակատարում է ունեցել ԼՂ խնդրի կարգավորման հարցում․ Բորդյուժա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երեւանում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին,  ասել է, որ ՀԱՊԿ տարածքին մոտ ցանկացած զինված հակամարտություն սպառնալիք է կազմակերպության բոլոր անդամների համար:

Նա նշել է նաեւ, որ իրենք չեն կարող ուշադրություն չդարձնել նման երեւույթներին։ Բորդյուժան հայտարարել է, որ իբրեւ դաշնակից, Ռուսաստանը ակտիվ դերակատարում է ունեցել հակամարտության կարգավորման հարցում։

Անդրադառնալով հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծանը՝ Բորդյուժան նշել է, որ այդ աշխատանքները երկար տարիներ են տվել՝ մի քանի փուլ անցել։

«Այժմ քննարկվում է երկու պետությունների օրենսդիր մարմիններում, որը ուժի մեջ կմտնի ՌԴ Պետդումայի ու Հայաստանի ԱԺ-ի կողմից վավերացումից հետո»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ