Սիրիայում քրիստոնյա աղջիկների են բռնաբարում
Ֆեսբուքյան “Հալէպահայութիւն-Halebahayotion” խմբում մարդկությանն ուղղված ուղերձ է տեղադրվել` Սիրիայում տեղի ունեցող ոճրագործությունները չանտեսելու խնդրանքով: Մարդկությանն ուղղված կոչում մասնավորապես ասվում է.
“Ցավով եւ կսկիծով հայտնում ենք ողջ մարդկությանը, որ այն լուրերը, ըստ որոնց Սիրիայում քրիստոնյա աղջիկներին բռնաբարում են, եւ ոճրագործը 3 անգամ արտասանում է “Ալլահը մեծ է”, դժբախտաբար, ճշմարիտ են: Մենք հաստատում ենք դա, սակայն դեռւս չգիտենք զոհերի ճշգրիտ թիվը: Մենք դեմ ենք աղանդավորությանը եւ մարդկանց սպանելուն: Պատմությունը հիշեցնում է մեզ, թե ինչպես են Մերձավոր Արեւելքի հարյուր հազարավոր քրիստոնյաներ սպանվել: Նրանք իրենց սեփական հայրենիքում 20-րդ դարի սկզբին մորթվել են Օսմանյան կայսրության կողմից: պատմությունը կրկնվում է Իրաքում, սակայն աշխարհը լռում է: Այժմ էլ այն կրկնվում է Հալեպի մոտ գտվող Շեյխ Մաքսուդ քաղաքում:
Ոճրագործները նույնն են, ատելությունը, որ նրանք ունեն, եւս նույնն է, սակայն զոհերն այսօր չեն լռելու: Նրանք այսօր կգործեն եւ կկտրեն ոճրագործի ոչ միայն ձեռքերը, այլ նաեւ գլուխը: Այսօր պատմությունը կփոխի իր ընթացքը: Շատ երկրներ լռեցին, երբ 1915-ին 1.5 մլն հայեր սպանվեցին: Այսօր էլ այդ նույն երկրները լռում են եւ չեն գործում:
Նրանք ձեւացնում են, թե ազատության, եղբայրության կոչեր են անում, որ խաղաղասեր են, ներող, որ ջիհադի կոչ են անում` հանուն իրենց իրավունքների պաշտպանության: Ո՞ր իրավունքի,…կանանց բռնաբարելո՞ւ…կամ գովաբանելո՞ւ Ալլահին, մինչ իրենք կնոջ են բռնաբարում…Մենք մեր խոսքն ուղղում ենք Շեյխ Մաքսուդի ռազմական հրամանատարությանը եւ պահանջում, որ ոճրագործներն անհապաղ պատասխանատվության ենթարկվեն եւ կրեն իրենց արժանի պատիժը: Եթե նրանք չպատժվեն, ապա մենք` քրիստոնյաներս, մուսուլմաններս, դրուզներս, հայերս, քրդերս` որպես մեկ ամբողջություն, որպես Սիրիայի զավակներ, ինքներս կսկենք գործել` առանց աղանդավորական կամ ռասիստական նկրտումների: Մենք չենք սպասի որեւէ պաշտոնական բանակի: Մենք կպաշտպանենք մեր իրավունքները, մեր պատիվը եւ մեր արժեքը:
Այս նամակի նպատակը աղանդավորական խռովություն բարձրացնելը չէ, ոչ էլ խաղ է վարչակարգի կամ ընդդիմության կողմից: Նրանք 2-ն էլ` վարչակարգն էլ, ընդդիմությունն էլ, նույն կեղտոտ խաղերն են խաղում: Սա նամակ է Սիրիայի ժողովրդի կողմից”: