14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արհեստական բեղմնավորման արդյունավետությունն ու գները Հայաստանում

Հայաստանում առաջին անգամ արհեստական բեղմնավորումն արվել է յոթից ութ տարի առաջ: Սակայն այն ժամանակ ու հիմա գների մեջ գրեթե տարբերություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ առողջապահության նախարարության ՛՛Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման՛՛ բաժնի պետ Գայանե Ավագյանը: 

Արհեստական բեղմավորումը սովորաբար արժենում է մեկ միլիոնից մեկ միլիոն 200 հազար դրամ: ՛՛Բժշկական ծախսերը կազմում են ընդահնուր արժեքի մեկ քառորդը, ընդհանուր արժեքը գոյանում է դեղանյութերի շատ բարձր գներից: Միջինը մեկ միլիոնից մեկ միլիոն երկու հարյուր հազարի շրջանակներում են՛՛,-նշեց մասնագետը` հավելելով, որ Հայաստանում համեմատած հարևան երկրների  գներն ավելի էժան են:

Առաջին արհեստական բեղմնավորումը կատարվել է Ֆրանսիայում: Աշխարհում, ինչպես և Հայաստանում դրա արդյունավետությունը 35% է:

“Եթե նախկինում տասը տոկոս էր, ապա կրկնակի արդյունավետության բարձրացումը խոսում է հաջողության մասին, ինչը պայմանավորված է մասնագիտական գիտելիքների ու սարքավորումների ներդրմամբ՛՛,-բացատրեց ԱՆ ներկայացուցիչը: Վերջինս շեշտեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է 40-ից բարձր տարիքի զույգերին անպտղության դեպքում չդիմել արհեստական բեղմնավորման:

Ավագյանի խոսքով՝ ավելի արդյունավետ են սուրակատ մոր և արհեստական սաղմնավորման տարբերակները, քան փորձանոթային բեղմնավորումը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ