Րաֆֆի Հովհաննիսյանը ճշմարտությունն է ասում. Լարիսա Ալավերդյան
՛՛Եթե երկարատև գործնական համագործակցություն չկա քաղաքական ուժերի միջև, զուտ պայմանավորվածություններով և բանակցություններով են, այդպիսի գործընթացները լի են այսպիսի վտանգներով՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց չորրորդ գումարման ԱԺ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՛՛Ժառանգության՛՛ ու ՛՛Ազատ դեմոկրատների՛՛ միջև ծագած կոնֆլիկտներին:
Նրա խոսքով՝ այս կոնֆլիկտի հիմքում ոչ թե մարդկային որակն է ընկած, այլ, ինչպես իր փորձն է ցույց տվել, երկու քաղաքական ուժերի միջև կարճատև համագործակցությունը ու զուտ բանավոր համաձայնությունը:
Ալավերդյանը չի կարծում, որ ՛՛Ժառանգությունն՛՛ ու ՛՛Ազատ դեմոկրատները՛՛ հակամարտող կողմեր կդառնան: Սակայն նա հորդորում է սրանից դասեր քաղել: ՛՛Ես ուղղակի ուզում եմ, որ հասարակությունն էլ, քաղաքական ուժերն էլ, իմ կուսակցությունն էլ, որի հետ ես սիրով համագործակցում էի, դասեր քաղի: Դրանք բավական պարզ ճշմարտություններ են, և չարժեր ավելորդ անգամ գնալ այդ քայլին՛՛,-նշեց նախկին պատգամավորը:
Անդրադառնալով երկու կուսակցությունների առաջնորդների կողմից արված հայտարարություններին՝ միմյանց հանդեպ հնչած ստախոսության մեղադրանքներին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ինքր համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ճշմարտությունն է ասում: Ըստ նրա՝ պարզապես Հովհաննիսյանն ու Քոքոբելյանը ճիշտ չեն հասկացել միմյանց: ՛
՛Երկուսն էլ հասկացել են հակառակ բաներ: Ես Խաչատուր Քոքոբելյանի հետ չեմ աշխատել, բայց կյանքում չեմ հավատա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ճշմարտություն է ասում, պարզապես ինքը այդպես է հասկացել, այդպես է իմացել: Թե ինչ է եղել Խաչատուր Քոքոբելյանի հետ, ես չեմ կարող որևէ մի բան ասել՛՛,-եզրափակեց Ալավերդյանը: