27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գերմանիան դատապարտել է Բունդեսթագի պատգամավորների մասին Էրդողանի հայտարարությունները

Գերմանիան արձագանքել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայում բարձրացած վիրավորանքների ու սպառնալիքների ալիքին:  Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝  հունիսի 6-ին Գերմանիայի կառավարության մամլո խոսնակ Շթեֆեն Զայբերտը դատապարտել է գերմանացի պատգամավորների վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները:

Միջանկյալ հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ քվեարկած թուրքական ծագմամբ 11 գերմանացի պատգամավորների մասին Էրդողանը հայտարարել էր, թե դեռ պետք է ստուգել նրանց արյունը՝ պարզելու համար՝ որքանով են նրանք իրականում թուրք: «Ակնհայտ է, թե ում խոսնակներն են նրանք: Նրաք այս երկրում գործող անջատողական, ահաբեկչական խմբավորումների ճյուղավորումներն են Գերմանիայում», -ասել էր Էրդողանը:

«Մեզ համար ոչ մի կերպ ընդունելի չէ, որ Թուրքիայից հնչող հայտարարություններում Գերմանիայի խորհրդարանի որոշ պատգամավորներ ներկայացվում են իբրև ահաբեկչական խմբավորումներին հարող անձինք»,- հայտարարել է Զայբերտը:

Իսկ դաշնային խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը գրավոր հայտարարություն է տարածել՝ դատապարտելով թուրքական ծագմամբ պատգամավորների դեմ սոցիալական ցանցերում տարածված վիրավորանքներն ու մահվան սպառնալիքները:

«Եթե որևէ մեկը փորձի ճնշում գործադրել որևէ պատգամավորի վրա, պետք է իմանա, որ այդպիսով հարձակում է գործում մեր ողջ խորհրդարանի և ժողովրդավարության վրա: Նման դեպքում մենք էլ օրենքի սահմաններում անհրաժեշտ պատասխան քայլեր կձեռնարկենք», – ասված է հայտարարությունում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ