20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Նալբանդյանը բարձր է գնահատում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը

Ապրիլի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Իրանի միջեւ հաստատված բարիդրացիական հարաբերությունները եւ նշեց, որ տարբեր մակարդակներով փոխայցելությունները նպաստում են փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռամին Մեհմանփարաստը տեղեկացրեց, որ իր այցելությունը բավականին հագեցած էր, եւ տեղի ունեցած բովանդակալից հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայաստանյան եւ իրանական լրատվամիջոցների միջեւ համագործակցության հաստատման վերաբերյալ:

Հանդիպմանը կարեւորվեց Հայաստանի եւ Իրանի ԱԳՆ-երի միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացումը:

Տարածաշրջանային խնդիրների քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ