22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

“Երկու հատ ջահել կա, գլուխներն եկել ես ուտե՞ս”` Րաֆֆուն. Առավոտ

“Ինչի՞ ես եկել: Երկու հատ ջահել կա, գլուխներն եկել ես ուտես՝ պրծնե՞ս”,- Սեւան քաղաքում երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքից առաջ նրան փողոցում բարեւելուց տեսնելիս դիմացի մայթից այսպես սկսեց բղավել մի կին: Նա սկսեց անիծել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց վերջինս որեւէ կերպ չարձագանքեց, շարունակեց իր ճամփան: Ավելի ուշ մոտավորապես նույն կարգի խոսքեր Րաֆֆի Հովհաննիսյանի հետեւից սկսեց բղավել մի տղամարդ:

Երբ “Ժառանգության” համախոհներից մեկը հարցրեց՝ քաղաքապետը 5000 դրա՞մ է տվել, ինչքա՞ն է տվել՝ կինն անցավ հայհոյանքների:

Ըստ թերթի տեղեկությունների, Սեւանի քաղաքապետը շրջել է եւ զգուշացրել, որ չգնան այդ հանդիպմանը:

Չնայած այդ զգուշացումներին, ուշագրավ էր, որ կային բնակիչներ, որոնք Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորեցին աղ ու հացով: Փողոցներում եղան նույնիսկ “Մեռնեմ ջանիիիդ”, “թագավոր ախպեր” արտահայտություններ՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ