Ով է վճարելու ՀԱԿ-ի 5 միլիոնը. Հրապարակ
Վերջին շրջանում “բարի ավանդույթ” է դարձել չաղ-ուրախ-բախտավոր համագումարներ անցկացնելը, ինչն էլ “մկանների ցուցադրության” հերթական ակցիայի է վերածվում կուսակցությունների համար: Ապրիլի 13-ին նորաստեղծ ՀԱԿ կուսակցության համագումարը եւս, ինչպես իշխող ՀՀԿ-ինը, ՕԵԿ-ինն ու այլընտրանքային ԲՀԿ-ինը, տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարգահամերգային համալիրում` նախկին Մելիք-Ադամյանի դահլիճի փոխարեն:
Ի դեպ, ՄՀՀ փոքր դահլիճը բավականին թանկ հաճույք է` հինգ միլիոն դրամ: ՀՀՇ նախկին նախագահ Արամ Մանուկյանին թերթը հարցրել է` որպես նորաստեղծ կուսակցություն, դժվարություն չունե՞ք վճարելու, թանկ չէ՞: Վերջինս ասել է` “հարցը կոռեկտ չէ”: Իսկ թե ովքեր են ներկա լինելու համագումարին, ասել է, որ դեռ չեն որոշել: