23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գերմանիան ընդունել է իր մեղքը․ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը։

Նա ասել է, որ Թուրքիայում հրաշալի հասկանում են, որ Եվրամիության շատ երկրներ կարող են հետեւել Գերմանիայի այդ քայլին ու ընդունել Հայոց ցեղասպանությունը։

Հայկ Դեմոյանը կարեւոր է այն, որ Գերմանիան ընդունել է նաև սեփական մեղսակցությունը ավելի քան մեկ դար առաջ իրականացված ոճրագործությանը։

«Սա բարոյահոգեբանական լրջագույն քայլ է և Թուրքիան չի կարող հակափաստարկ տալ դրան: Այս քայլով Գերմանիան ընդունում է իր մեղսակցությունը` Թուրքիային թողնելով իր մեղքի հետ մենակ: Գերմանիան փորձեց առերեսվել սեփական պատմությանը, բայց Թուրքիան դրան դեռևս պատրաստ չէ»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ