08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Էտի ուզելով չի». գեներալը` Սամվել Բաբայանին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ անհանգստանալու կարիք չկա. Արցախում  իրավիճակը համեմատաբար կայուն է:

Հիշեցնենք՝ Արցախում  տեղի ունեցած՝ երեկվա բողոքի ակցիային, որի ընթացքում բազմաթիվ ստեփանակերտցիներ ջերմորեն դիմավորեցին Լեռնային Ղարաբաղի ազգային հերոս, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: Այնուհետև ակցիայի մասնակիցները  սկսեցին պահանջել ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հրաժարականը:

Մանվել Գրիգորյանը շեշտեց՝ բարձր է գնահատում Մնացականյանի աշխատանքը:

Արձագանքելով  լրագրողների դիտարկմանը, թեհնարավո՞ր է, որ  Սամվել Բաբայանն ուզում է ԼՂՀ պաշտպանության նախարար դառնալ, բացի այդ, փաստորեն,  արցախցիները ակցիայի ժամանակ արտահայտել են նման ցանկություն, Գրիգորյանն ասաց. «Էտի ուզելով չի, դա նշանակովի պաշտոն է, ինչի՞ պաշտոնները հավաքներո՞վ են նշանակում»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ