05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Չի կարելի

Այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մի  շարք դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հայտարարություններ են հնչել, որոնցից կարելի է ենթադրել՝ ՀՀ կողմից բավարար ջանք չի գործադրվում հակամարտության կարգավորման բանակցություններում ԼՂՀ-ն՝ որպես երրորդ կողմ  ներգրավելու համար:

«Անցած շաբաթ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում որոշվեց փակ ֆորմատով քննարկում կազմակերպել ՀՀ ԱԳ նախարարի հետ: Ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները ներկայացնեն ապացույցներ, որ ՀՀ-ն բավարար ջանքեր է գործադրում՝ ԼՂՀ-ն բանակցություններում ներգրավելու համար: Այս հայտարարությունն անում եմ՝ հանրության ուշադրությունը կենտրոնացնելու համար այս հարցի շուրջ: Անընդունելի է, որ ՀՀ որեւէ ներկայացուցիչ Ադրբեջանի հետ քննարկի որեւէ հարց՝ առանց ԼՂՀ ներկայացուցչի մասնակցության», – ասաց Փաշինյանը:

ԱԺ նախագահ  Գալուստ Սահակյանն անմիջապես արձագանքեց. «Այդ բոլոր հարցերը լուրջ քննարկվել են, ընկել է մամուլ: Եթե գտնում եք, որ կա հարց, որ չի լուծվել, ապա դիմեք համապատասխան հանձնաժողով, ու ով պետք է, կհրավիրվի հանձնաժողով՝ քննարկման»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ