Ով կգնի “Արմավիան”` տոմսերը կթանկանան առնվազն 30 տոկոսով
“Արմավիայի” տոմսերի գները արդեն ապրիլ ամսին կթանկանան` նվազագույնը 30 տոկոսով: Սա ՀՀ Հանրային Խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելա Մուրադյանի դիտարկումն է: Փորձագետը կարծում է, որ միակ ազգային ավիափոխադրողի սնանկացնումը իր հետ բերելու է բավականին լուրջ հետևանքներ:
Նա նշում է,որ հնարավոր հետևանքների մասին “Արմավիան” բարձրաձայնում էր դեռ մեկ տարի առաջ, սակայն վերջին տարվա ընթացքում որևէ ձևով փորձ չի արվել “Արմավիայի” բարձրացրած հարցերին լուծում տալու համար:
Իզաբելլա Մուրադյանի կարծիքով` շատ երկրների օրինակով պետությունը “Արմավիա” ավիաընկերության բաժնետոմսերի զգալի մասը պիտի պահեր իր ձեռքերում.” Այդ առումով Հայաստանը եզակի երկիր է”:
Մասնագետները կարծում են, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենաճիշտ լուծումը “Արմավիա” ազգային ավիաընկերությունը պետության կողմից գնումն է: Քանի որ օտար ավիափոխադրողների ծառայությունները բավականին թանկ կլինեն:
Ով կգնի “Արմավիան”, դեռեւս անհայտ է: Նախորդ հինգշաբթի քաղավիացիայի վարչության պետը նշել էր, որ այդ պահի դրությամբ դիմողներ չեն եղել: