Խոպանից սեռավարակներ են բերում

Հայաստանում Եվրամիության ատվիրակության ՅՈՒՆԻՍԵՖԻ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և տարածքային կառավարման նախարարությունների հետ համատեղ այսօր տեղի ունեցավ եռամյա ծրագրերի շնորհանդես, որը նպատակ ունի մեղմացնել աշխատանքային միգրացիայի, այսպես ասած` խոպան գնալու հետևանքով հայ ընտանիքներում առաջացած սոցիալական խնդիրները:
ՄԱՄՀ պլանավորման բաժնի պետ Աթուր Այվազովը տեղեկացրեց, որ ծրագրում ներգրված են լինելու նաև սոցիալական աշխատողներ և լինելու է համագործակցություն հանապատասխան նախարարությունների կողմից կազմակերպված սոցիալական ծրագրերի շրջանակներում:
Աշխատանքային միգրացիայի հետևանքով Հայաստանում ամենաթիրախային չորս մարզերը ճանաչվել են Լոռին,Տաուշը, Շիրակը և Գեղարքունիքը:
Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել,որ միգրանտ ընտանիքներում առկա են բազմաթիվ խնդիրներ: Արձանագրվել են դեպքեր երբ ոչ թե աշխատանքի մեկնած անձի կողմից է գումար ուղարկվում ընտանիք,այլ հակառակը գումարն ընտանիքն է ուղարկում դրսում ծանր վիճակում հայտնված միգրանտին:
Նմանատիպ ընտանիքներում նաև հոգեբանական սթրեսային խնդիրներ են արձանագրվել: Այս խնդիրներն էլ հաճախ հանգեցնում են ամուսնալուծությունների կամ բերում են ամուսնությունների ցածր մակարդակի, ինչպես նաև առկա են սեռավարակների փոխանցման բազմաթիվ դեպքեր:
Henaran.am-ի հարցին թե արդյոք ծրագրում կա նաև շահառուներին աշխատանքով ապահովելու կետ և արդյոք այդ ուղղությամբ տարվելու են կոնկրետ աշխատանքներ Պարոն Այվազովը պատասխանց , որ փորձելու են իրականացնել նաև աշխատանքային ծրագիր.ՙ Թե ինչ ծրագիր է լինելու դա և թե ինչ ճանապարհով է իրականացվելու չեմ շտապի ասել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատրաստակամ է այս ծրագրում իր ներգրավածությունն ունենալ: