27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի վարչապետը երկօրյա այցով մեկնում է Ադրբեջան

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկնում է Ադրբեջան: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ երկօրյա այցելության ընթացքում վարչապետը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի և խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ:

Մեկնելուց առաջ Յըլդըրըմն անդրադարձել է Գերմանիայի խորհրդարանի կողմից հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Բարեկամ և դաշնակից Գերմանիայի խորհրդարանը մի բուռ հայ լոբբիստների ազդեցությամբ սխալ որոշում է ընդունել: Որոշումը կայացվել է մի այնպիսի թեմայի վերաբերյալ, որի շուրջ համաձայնության չեն կարողանում գալ ոչ իրավագետները, ոչ էլ պատմաբանները: Այս որոշումը թուրք ազգի համար ընդունելի  լինել չի կարող,  այն առ ոչինչ է»:

Թուրքիայի վարչապետի կարծիքով՝ այս սխալը Հայաստանի վարած ոչ ճիշտ քաղաքականության հետևանք է: Յըլդըրըմը անդրադարձել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրին՝ պնդելով, թե իբր հայերը գրավել են ադրբեջանական տարածքները և դուրս չեն գալիս այդ հողերից: Նաև մեղադրել է Հայաստանին նաև ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ