15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կտրելու են խախտողների ձեռքը` ԲՀԿ-ն փող չի բաժանելու. Հրապարակ

Թե ԲՀԿ-ում, թե ՀՀԿ-ում ավագանու ընտրությունների նախաշեմին տեղի է ունենում ընտրական ռեսուրսների խոշորամասշտաբ ինվենտարիզացիա: ԲՀԿ-ն որոշել է ոչ մի միլիմետր չզիջել, ընդհուպ արագ արձագանքման “ջոկատներ” ստեղծել, որոնք “արտաքին” եւ “ներքին” հսկողություն կիրականացնեն բոլոր 464 ընտրատեղամասերում`նկարելով, հաշվելով, թե քանի մարդ մտավ ընտրատեղամաս, քանիսը դուրս եկավ.

“Սանտիմետրը դնելու` գծելու ենք, թե բակում քանի մետրից կարող ենք կանգնել-նկարել, մեկընդմիշտ բացառելու ենք շրջիկ` մոնդոլ-թաթարական խմբերի գոյությունը, որոնց վրա է ՀՀԿ-ի հիմնական հույսը:

Ներսում չենք թողնելու որեւէ արդյունք փոխվի, երկու տեսախցիկ ենք տեղագրելու, մեկը մուտքի, մյուսը` հենց քվեատուփի վրա: Պահելու ենք մեր ձայները, ինչպես պահեցինք Գյումրիում. մի բան է ողջ Հայաստանում եղած 1988 տեղամասում ձայները պահելը, մեկ այլ բան` 464 տեղամասում”:

Թերթը զրուցակցին հիշեցրել է, որ մայրաքաղաքում 18 դպրոցների տնօրեններ հանրապետական են, միայն մեկն է ԲՀԿ-ական, վարչական ռեսուրսը ՀՀԿ-ի ձեռքում է, ընտրական “տեխնոլոգիաները”` նույնպես, Երեւանն ընդդիմադիր է ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ ԲՀԿ-ին, ավելին` այս անգամ, ի տարբերություն խորհրդարանականի, “վերեւներում” “որոշել” են, որ ԲՀԿ-ն փող չի բաժանելու, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ին “թույլ տրվեց” փող բաժանել միայն վերջին օրը: “Միեւնույն է, ՀՀԿ-ն այս ընտրություններում չի հավաքելու 40 տոկոս ձայն, իսկ ընտրություններից հետո սկսելու է քաղաքական նոր ցիկլ”,- ասել է քաջատեղյակ ԲՀԿ-ականը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ