22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

“Fly Dubai” -ն էլ օլիգարխներին. Ժամանակ

Դուբայում հանգստացող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Fly Dubai ավիաընկերությանը պատկանող օդանավով վերադարձել են Երեւան մարտի 31-ին:

Թերթի տեղեկություններով  Fly Dubai ավիաընկերության մարտի 31-ի նույն չվերթի շուրջ 25-30 ուղեւորներ չէին ստացել իրենց ուղեբեռը: Պարզվում է, օդանավում մոտ 25 ուղեւորների ուղեբեռի համար նախատեսված տեղն ամբողջությամբ զբաղեցված է եղել Սամվել Ալեքսանյանին եւ Գագիկ Ծառուկյանին պատկանող ուղեբեռով: Իսկ այն քաղաքացիները, ովքեր մարտի 31-ին չէին ստացել իրենց ուղեբեռը, այն ստացել են միայն այսօր:

Այսինքն՝ Fly Dubai ավիաընկերությունը առանց որեւէ հիմնավորման ուղեւորների բեռը մի քանի օր ուշ է վերադարձրել նրանց՝ առաջնահերթ համարելով երկու անձի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ուղեբեռները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ