Ուշագրավ. Սերժ Սարգսյանի քվեաթերթիկները Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին են գրանցվել /վիդեո/
ՀՀ դատախազության շենքում Հատուկ քննչական ծառայության աշխատակից Գորիկ Հովակիմյանը շարունակում է հաշվել թիվ 17.05 ընտրատեղամասի պարկի ձայները: Քիչ առաջ նա բացեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մակագրությամբ ծրարը, որտեղ հայտնաբերվեց մեկ անվավեր քվեաթերթիկ:
Ապա նա բացեց Րաֆֆի Հովհաննիսյանի ծրարը, որտեղ բացի նրա օգտին եղած քվեաների հայտնաբերվվեցին նաև հօգուտ Սերժ Սարգսյանին քվեարկված 5, 5 անվավեր և հոգուտ Անդրիաս Ղուկասյանին քվեարկված 1 քվեաթերթիկներ: Այս ընտրատեղամասում , Հրանտ Բագրատյանը ստացել էր 21 ձայն, Վարդան Սեդրակայնը` 2, Պարույր Հայրիկյանը` 7 ձայն, Արման Մելիքյանը` 3, Անդրիաս Ղուկասյանը` 4 ձայն:
Նշենք, որ պարկը բացվել է առավոտյան ժամը 11-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի ընտրությունների քվեարկության օրը Արտաշատի 17/05 ընտրատեղամասում լցոնման ու դիտորդի նկատմամբ բռնություն կատարելու դեպքի հետ կապված նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, հարուցվել է քրեական գործ:
Սահմանդրական դատարանի որոշմամբ՝ անվավեր ճանաչվեցին Արտաշատի 17/05 ընտրատաեղամսի արդյունքները: Գործի նյութերն ուղարկվեցին դատախազություն` համակողմանի քննություն իրականացնելու համար:
Ի դեպ, դիտորդն ու լրագրողն, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, չեն ներկայացել դատախազություն: