Հայաստանում 14 հազար ստրուկ կա. Walk Free Foundation
Ներկա պահին աշխարհում ավելի քան 45 միլիոն մարդ ստրկության մեջ է։ ,Այդ մասին ասված Է Ավստրալիայի Walk Free Foundation հիմնադրամի զեկույցում: Հիմնադրամը կազմել է աշխարհի 167 երկրների վերաբերյալ «Ստրկության միջազգային ինդեքսը»:
Զեկույցի համաձայն՝ 2014 թվականից ի վեր ամբողջ աշխարհում ստրուկների թիվը 28 տոկոսով ավելացել Է:
Նշվում է, որ ամենաշատ ստրուկներ կան Հնդկաստանում՝ շուրջ 18,35 միլիոն: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 3,39 միլիոն մարդ, երրորդը՝ Պակիստանը 2,13 միլիոն մարդ։
Walk Free Foundation-ի հետազոտության մեջ ժամանակակից ստրկություն ասելով հասկանում են մարդու շահագործման տարբեր ձեւեր, որոնց դեպքում նա հարկադրված Է լինում որեւԷ գործունեություն իրականացնել սպառնալիքների, բռնության, հարկադրման, դաժան վերաբերմունքի կամ խաբեական գործողությունների պատճառով:
Մեր երկիրը սանդղակում 119-րդն է: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանում արձանագրվել էր 10.500 ժամանակակից ստրուկ: Այս զեկույցի տվյալներով Հայաստանում 14.100 ժամանակակից ստրուկ կա: