01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Պրիցելի» տակ են. Հրապարակ

Երեկ իշխանական կուլիսներում թեժ քննարկվում էին ՊՆ-ում տեղի ունեցած ձերբակալությունները՝ լավատեղյակները պնդում էին, որ ՊՆ պատասխանատուների նկատմամբ այս գործընթացը դեռ կշարունակվի, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես «պրիցելի» տակ կհայտնվեն:

Նրանք պաշտոնանկ կարվեն, թե ավելի կոշտ մոտեցում կլինի, ինչպես նախորդ օրը, այս պահին դժվար է ասել, սակայն գործընթացը կանգ չի առնելու, իզուր էր Սեյրան Օհանյանն ասում, որ այլեւս պաշտոնանկություններ ու ձերբակալություններ չեն լինելու:

Ի դեպ, զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանին պետք էր դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք ձերբակալել, երբ նրա որդու հարսանիքին, հարս ու փեսայի պսակադրության արարողությունից հետո` Սուրբ Սարգսից դուրս գալուն զուգընթաց, Գյումրիի զինավիացիան թռչում էր եկեղեցու վրայով` եռագույն ծուխ հանելով: Այ, էդ ժամանակ էր պետք Չիլինգարյանին հենց եկեղեցու մոտից ասել` «գո հոմ», ախպեր, դու էդ ի՞նչ ես անում էս կիսապատերազմող երկրում` Աստծո տաճարի մոտ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ