Ամուսինը սեքսի ժամանակ կնոջը հարցնում է` ինչի ձեն չես հանում … այ սա է հումորը /վիդեո/
”Գնալով ”КВН”-ները անհամացան, եւ դա իր հետևից բերեց ”Վիտամին” ակումբ, ”32 ատամ”, ”64 աղիք”: Մեկ-մեկ հեռոուստատեսությամբ նայում եմ էտ ”32 ատամը”, նստած ենք, իբ թե հումոր են անում, իմ ծիծաղը չի գալիս, դահլիճը հի-հա-հա է անում … Ասում եմ` կամ ես եմ խելագար, կամ ազգն է խելագար, բայց աշխատում եմ մտածեմ, որ ես եմ խելագար: Էտ ել բաց հումորն է էլի”,-այսօր ”Հենարան” ակումբում ասաց թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը:
Նրա խոսքով` այժմ հայկական հումորի մեջ նոր ոճ է ձևավորվել` խրխնջիզմ: ”Այն հումորը, որ ունի մեր մեծն Թումանյանը, ոչ ոք չունի: Մենք ընկել ենք աբսուրդի հետևից, չենք կարդում, չենք ուզում իմանալ, կենցաղի մեջ շատ ենք մտել: Մեր հումորը ափաշքյարա է:
Ափաշքայարան գալիս է անգրագիտությունից, անպարտաստվածությունից: Ինչքան տհաս է մարդ, այնքան նրա հոմուրն էլ պիտի լինի ”տապոռնի”: Մեր ներկայացումներն էլ կիրթ մարդը չի ուզում նայել, միտքն այնքան պարզունակ է”:
”Ամուսինը սեքսի ժամանակ կնոջը հարցնում է` ինչի ձեն չես հանում, պատասխանում է՝ դե լավ հա, դու էլ հո օտար չես: Այս սա հայկական հումորն է։ Բայց կա շատ նուրբ հումոր, որն ունի շերտեր, այն ավելի եմ հավանում ու հարգում”,-բացատրեց ռեժիսորը: