06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատգամավորը` Մաշային /վիդեո/

“Հայաստանի ձայնը” մեգա նախագծի`  երկրի գլխավոր երաժշտական նախագծի  գալա համերգում, հեռուստադիտողների քվեարկության արդյունքով, երեկ` մարտի 30-ի երեկոյան, ուղիղ եթերում  որոշվեց  եզրափակիչ հասած 4 մասնակիցների`Թաթա թիմից` Իսկուհի Հովհաննիսյանի, Սոֆիի թիմից` Նարեկ Մակարյանի, Սոնայի թիմից` Մերի Մնջոյանի եւ Արտոյի թիմից` Գայանե Արզումանյանի ճակատագիրը:

Եզրափակիչ դուրս եկած չորս մասնակիցները  հաղթահարել էին կույր լսումները, մենամարտերը, արժանացել էին հեռուստադիտողների առավելագույն քվեներին գալա համերգներում: Եզրափակչին մասնակցեցին նաեւ  ռուսական The Voice  նախագծի հայազգի մասնակիցները՝ Գայանա Զախարովան, Էդվարդ Խաչանյանը, Արտյոմ Քոչարյանը եւ Մարգարիրա Պոզոյանը:

Իսկ Հայաստանի ձայն ճանաչվեց Մաշա Մնջոյանը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը “Հայաստանի ձայն” հաղթողին անակնկալ է խոստացել: Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում: “ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Գյումրին եւ գյումրեցիները, մենք՝ բոլորս, ունեցանք ուրախանալու եւ ցնծալու 2 կարեւոր առիթ:

Նախ Արթուր Ալեքսանյանը նվաճեց եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ ընդամենը երեկ ուշ գիշեր Մաշա Մնջոյանը հաղթեց “Արմենիա” հեռուստաընկերության “Հայաստանի ձայնը” նախագծում: Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ անմիջական հաղթողներին եւ վստահ փաստում, որ սա նոր Գյումրիի վերածնունդի եւ հարատեւելու սկիզբն է: Անձամբ իմ կողմից վստահեցնում եմ, որ այս տարվա հաջորդ հաղթանակը լինելու է “Շիրակի” այդքան սպասված հերթական չեմպիոնական տիտղոսը: Ջանք եւ եռանդ չենք խնայելու: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր 2 հաղթողներին:

Հ.Գ. Իմ կողմից, ուզում եմ Մաշային, որպես նվեր եւ համեստ գնահատական իր արված հրաշալի աշխատանքի, նվիրել մեկ երգի եւ մեկ տեսահոլովակի ձայնագրություն եւ նկարահանում, որը կկատարեն Հայաստանի լավագույն մասնագետները: 

Քեզ բարի ճանապարհ Մաշա ջան եւ մեծ բեմեր, հանուն Գյումրու, հանուն քո ապագայի”,գրել է պատգամավորը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ