10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի հավաքականը ջախջախեց

Այսօր Լոս-Անջելես քաղաքի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշում կայացավ Հայաստան-Գվատեմալա ընկերական հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը ջախջախեց Գվատեմալայի ընտրանուն 7:1 հաշվով` տանելով իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը:

Ընդգծենք՝  բուքմեյքերների կանխատեսումները, փաստորեն,  չհամապատասխանեցին իրականությանը:

Հանդիպման հաշիվը բացեցին Գվատեմալայի ֆուտբոլիստները: 7-րդ րոպեին Կառլոս Ռուիսը հստակ իրացրեց տուգանային հարվածը: Առաջին խաղակեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը և Էդգար Մանուչարյանը առաջ մղեցին մեր թիմին: Հանդիպման երկրորդ կեսի մեկնարկում Գեղամ Կադիմյանը խփեց երրորդ և իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում: Այնուհետև երկու փայլուն գոլերի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը` դառնալով առաջին հեթ-տրիկի հեղինակը Հայաստանի հավաքականի կազմում: Հաջորդ երկու գոլերը իրենց հաշվին գրանցեցին փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը և Զավեն Բադոյանը:

Հաջորդ ընկերական հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունիսի 1-ին, ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով հունիսի 2-ին, ժամը 7:00-ին), Սալվադորի հավաքականի հետ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ