15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վստահենք Հիսուսին և ասենք` եթե կամենում ես

Տեր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո։ Սաղմոսերգուի այս նվիրական տողով թող սկսվի մեր յուրաքանչյուր բացվող առավոտը: Քանի որ մենք ոչինչ չունենք տալու Աստծուն, բացի պատրաստակամորեն կատարելու Նրա խոսքը: Միայն մեր միտքն ու հոգին
բարի մտադրության մեջ պահենք, որպեսզի հեշտությամբ հնազանդվենք ճշմարտությանը:

Բորոտի նման վստահենք Հիսուսին և ասենք, «եթե կամենում ես», հիվանդի հոր նման ասենք «եթե կարող ես», և ստանանք երանելի պատասխանը`թե «կամենում եմ, մաքրվիր», կամ
«ամեն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»։

Այս բոլոր խոստումները վայելելու համար հետևենք մեր եկեղեցու հայրերի պատգամներին, ինչպես նրանցից` Եվագր Պոնտացին է ասում. «Արեգակը ծագելիս թող քեզ գտնի Սուրբ Գիրքը ձեռքիդ»:

Մեր ամենօրյա գոհությունը ոչինչ չի ավելացնի Աստծո փառքին, սակայն ամեն օր մեզ առավել կմոտեցնի Աստծուն: Մենք էլ ջանանք, որ մեր գոհությունը ուղեկցվի նաև բարի գործերով, այլապես երախտամոռությունը մեզ կտանի ամբարտավանության: Փառք Տիրոջը ամենուր:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ