15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառաջարկվի դրամահավաքն ուղղել Արցախում չորսօրյա պատերազմի վնասները վերացնելուն. Արա Վարդանյան

Ժամեր առաջ մեկնարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը, որին ներկա են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու հոգաբարձուների խորհրդի անդամներ:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ քննարկումը շարունակում է և որոշումը դեռևս կայացած չէ, բայց առաջարկվելու է, որպեսզի այս տարվա գլխավոր դրամահավաքն ուղղվի  Արցախում չորսօրյա պատերազմի հետևանքով ստեղծված ավերվածությունները վերացնելուն, ընտանիքներին օգնելու համար, եթե այլ առաջարկներ չլինեն, ապա, երևի թե, դա կընդունվի որպես գլխավոր ռազմավարական թեմա:

«ԼՂՀ-ում արդեն սկսվել են հաշվարկները: Չեմ կարող ասել, թե նույնիսկ մոտավորապես ինչ գումար է հարկավոր, սակայն օժանդակությունը պետք է լինի բազմաշերտ բոլոր ոլորտներում՝ սկսած դեղորայքի առաքումից մինչև տների վերանորոգում,  կլինի անհատական ընտանիքների օգնություն և այն ընտանիքներում, որտեղ եղել են զոհվածներ, երևի ավելի մեծ քանակի օգնություն կտրամադրվի»,-նշեց Վարդանյանը` հավելելով, որ դա դեռևս կոնկրետացման փուլում է և մեկ-երկու ամսվա ընթացքում պարզ կլինի.  «Ապրիլյան պատերազմի վնասներից, Արցախում բազմաթիվ խնդիրներ կան, պարզապես ավելի շատ վնասված տարածքների վրա են կենտրոնանալու»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ