22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ճակատագրական /վիդեո/

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը,  անդրադառնալով Երեւանում վերջին մեկ շաբաթում տեղադրված՝ Համազասպ Բաբաջանյանի եւ Գարեգին Նժդեհի արձանների վերաբերյալ հնչած քննադատություններին,  ասաց.

«Արձաններն այսպիսի ճակատագիր ունեն: Առաջին տեղադրումից սկսում են անուն դնել, հետո մարդիկ սիրով հաշտվում են այդ արձանի հետ, մտերմանում: Վերջին երկու արձանները կարծում եմ՝ երկուսն էլ ազգային հպարտություն են, ցանկացած ազգ կհպարտանար, մի քանի ազգեր կերջանկացներ, ոչ միայն մեկ ազգ»:

Դիտարկմանը, թե Բաբաջանյանի մասին կա տեղեկություն, որ վերջինս  հունգար ժողովրդին կոտորել է, Կամո Արեյանը հակադարձեց. «Ես հպարտանում եմ որպես հայ, շատ եմ հարգում, հպարտ եմ որպես հայ, որ ունեմ Համազասպ Բաբաջանյանի պես մարշալ եւ խորհուրդ կտամ՝ բոլորդ հպարտությամբ նայեք Բաբաջանյանին:  Հունգար ժողովրդին խորհուրդ կտամ Ռամիլ Սաֆարովին նորից հետ տան իրենց նվեր»:

Կամո Արեյանը նշեց՝ Բաբաջանյանի արձանը Ռամիլ Սաֆարովի վրեժը չէր:

 

Մանրամասները՝ տեսանյությում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ