15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ստրասբուրգում ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 26-ին Ստրասբուրգումհանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսիհետ:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ԼեռնայինՂարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները եւ ընդգծել, որ դրանք այդպետության բարձր աջակցությամբ իրականացվող հայատյաց քաղաքականության հետեւանքն են:Արման Թաթոյանը  նշել է ԼՂՀ իրավապաշտպան եւ ժողովրդավարական հաստատություններիմասնակցության կարեւորությունը միջազգային մակարդակի քննարկումներին՝ հաշվի առնելով, որադրբեջանական ագրեսիան ուղղված էր հենց ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ եւ որ իրավունքներիպաշտպանությունն առաջնահերթ է՝ անկախ որեւէ հանգամանքից: Դա կարեւոր է բռնությունսերմանող ադրբեջանական ագրեսիվ շարունակական քաղաքականության պայմաններում:

Մասնավորապես, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքներիպաշտպանության եվրոպական չափանիշների ներդրման ուղղությամբ համատեղ ծրագրերիրականացնելու հետ կապված հարցեր:

Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորել է վատ վերաբերմունքիկանխարգելումը ազատությունից զրկման վայրերում, այս նպատակով Պաշտպանի՝ որպեսկանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների շարունակական զարգացմանանհրաժեշտությունը: Կարեւորվել է քաղաքացիական հասարակության եւ անկախ մասնագետներիհետ համագործակցությունը՝ որպես արդյունավետ աշխատանքի գրավական:

Ընդգծելով Պաշտպանի հաստատության կանխարգելիչ դերը՝ կողմերը քննարկել են երեխաներիիրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Նշվելէ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ իրավունքների պաշտպանության հարցը:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվ համագործակցել՝նշված հարցերում համատեղ ծրագրեի իրականացնելու, կարեւոր արդյունքներ արձանագրելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ