24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Արմավիա”-ն դադարեցնում է թռիչքները

2013-ի ապրիլի 1-ից “Արմավիա“-ն որոշել է դադարեցնել թռիչքները: 

Ընկերությունը հիմնադրվել է 1996-ին: 2001-ից սկսել է թռիչքներ իրականացնել` ավիապարկում ունենալով ընդամենը մեկ ինքնաթիռ: 2003-ին ձեռք են բերվել եւս 3, 2006-ին` 7 եւ 2007-ին` 14 ինքնաթիռներ: Իր գործունեության ընթացքում` 2007-10-ին, ըկերությունը հուսալի զուգընեկրոջ երաշխիք  է տվել, որը որակով եւ բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները: 

2008-ի  համաշխարհային տնտեսական եւ ավիացիոն ճգնաժամը “խորտակեց”  շատ ավիաընկերությունների: Այդ շրջանում սնանկացան “Кубань”, “Аэросвит”, “Red Wings”, “American Airlines”  եւ այլ ավիաընկերություններ:

Ավիացիան այն ոլորտն է, որտեղ չպետք է կանգ առնել ձեռքբերվածի վրա: 3 տարի շարունակ ընկերության սեփականատերը այլ բիզնեսներից էր ներդրումներ կատարում` “Արմավիա“-ի զարգացումն ապահովելու համար, սակայն ներկա պահին իրավիճակն այնպիսին է, որ այդ կերպ աշխատանքը շարունակել հնարավոր չէ: Այդ պատճառով էլ որոշում է կայացվել դադարեցնել թռիչքները եւ սկսել սնանկացման գործընթացը: 

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր ուղեւորներին, որոնց հետ աշխատել է 12 տարի, եւ հաջողություն մաղթում բոլորին:

Հիշեցնենք, նախօրեին Քաղավիացիայի վարչության պետն ասել էր` առայժմ ազգային ավիափոխադրողին փոխարինող չկա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ