24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ֆրանկոֆոնիայի ծրագրերի տարածմանը պետք է հատուկ ուշադրություն դարձնել. ԿԳ նախարար

Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության եւ վերջինիս անդամ հանդիսացող Հայաստանի համալսարանների միջեւ համագործակցության շրջանակներում գործակալության գլխավոր քարտուղար Վանդա Դիբոլտին եւ գործակալության տարածաշրջանային ղեկավար Աբդերահման Ռիդային: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ միամսյակի շրջանակում իրականացվող միջոցառումների շարքում կրթական ծրագրերը զգալի տեղ են զբաղեցնում:

“Ինչպես գիտեք, Ֆրանսիայի եւ ֆրանսիացիների նկատմամբ Հայաստանում հատուկ վերաբերմունք կա: Եվ պատահական չէ, որ վերջին տարիներին երկու երկրների կրթության ոլորտում մի շարք համաձայնագրեր են կյանքի կոչվել, մասնավորապես, ընդլայնվել են ֆրանսերենի դասավանդման ծրագրերը հանրակրթական դպրոցներում, նախապատրաստվում է նոր համաձայնագիր` Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմանդրելու վերաբերյալ:  Տարածաշրջանում միակ` Ֆրանսիական համալսարանից բացի, ՀՀ մի շարք բուհերում ֆրանսերենը դասավանդվում է` որպես առանձին մասնագիտություն”,-նշել է նախարարը` հավելելով, որ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում ֆրանկոֆոնիայի ծրագրերի տարածմանը պետք է հատուկ ուշադրություն դարձնել, որպեսզի ՀՀ բուհերն առավել ակտիվ ներգրավված լինեն ասոցիացիայի աշխատանքներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` գործակալության գլխավոր քարտուղար Վանդա Դիբոլտին նշել է, որ մեկամսյակի շրջանակում, իրոք, իրականացվել են մի շարք կրթական ծրագրեր, մասնավորապես, օրերս Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում բացվել է Ակադեմիական նվաճումների կենտրոնը, իսկ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության “Երեւանի ֆրանկոֆոն թվայնացված կենտրոնին” ավելի մեծ տարածք է տրամադրվել: Նա տեղեկացրել է, որ մոտ ապագայում ասոցիացիայի անդամ ՀՀ չորս բուհերի ներկայացուցիչներ կմասնակցեն Սան–Պոլոյում կայանալիք կրթական գագաթաժողովին, որին ներկայացված կլինեն աշխարհի շուրջ 800 բուհեր: Ըստ գործակալության գլխավոր քարտուղարի` գագաթաժողովը առիթ է հայաստանյան բուհերի համար` ներկայանալ եւ համապատասխան գիտակրթական կապեր ամրապնդել աշխարհի այլ բուհերի հետ: Տիկին Վանդա Դիբոլտին նաեւ նշել են, որ ասոցիացիայի կազմում ընդգրկված տարածաշրջանի 88 համալսարանների հետ իրականացվող ռազմավարությունն ընթանում է չորս հիմնական ուղղություններով` կրթություն, կրթության կառավարում, գիտություն եւ աշխատակազմի կարողությունների զարգացում: Հայաստանի բուհերը, ըստ գործակալության գլխավոր քարտուղարի, ցանկություն են հայտնել` իրենց համապատասխան փորձագետներ տրամադրել` տարբեր նախագծերի կազմման աշխատանքներին աջակցելու նպատակով:

Վերջինիս կապակցությամբ նախարարն ընդգծել է, որ ՀՀ բուհերի ինքնավարության մակարդակը բավականին բարձր է, եւ Բոլոնիայի անդամ երկրների ցանկում վերոնշյալ ցուցանիշով Հայաստանը գրավում է միջին դիրք: “Հետագայում նախատեսվում է ավելի ընդլայնել բուհական ազատություններն ու  իրավունքները` միաժամանակ պահպանելով բուհերի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը”,-նշել է նախարարը` կարեւորելով վերոնշյալ, ինչպես նաեւ բուհերի հավատարմագրման գործընթացներում աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ