08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գլխավոր քարտուղարին

Մարտի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գլխավոր քարտուղար Վանդա Դիեբոլթին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց աշխարհի հինգ մայրցամաքների շուրջ 800 համալսարաններ միավորող կառույցի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան: Նախարարը նշեց, որ անցած տարի Հայաստանի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը լիիրավ անդամակցությունը կարեւոր հանգրվան հանդիսացավ ոչ միայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, այլ նաեւ կազմակերպությանը կից գործակալությունների հետ համագործակցության զարգացման առումով։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վանդա Դիեբոլթը բարձր գնահատեց Հայաստանի կրթական համակարգում ֆրանսերենի ներկայության ամրապնդման համար գործադրվող ջանքերը՝ նշելով, որ այսօր հայկական չորս բարձրագույն ուսումնական հաստատություններ Ֆրանոկֆոնիայի համալսարանական գործակալության անդամ են:

Երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջեւ լեզվական պակտի ստորագրումը, Հայաստանի ֆրանսիական համալսարանում Սենգորի ամբիոնի հիմնադրումը, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում Ակադեմիական նվաճումների կենտրոնի եւ Ֆրանկոֆոն թվայնացված կենտրոնի բացումը, որոնք հավելյալ խթան կհանդիսանան Հայաստանում ֆրանսերեն լեզվի եւ ֆրանկոֆոն մշակույթի տարածման համար։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ծրագրերի ընդլայնման վերաբերյալ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ