04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երեք երեխա ունեմ, հիվանդ մեր՝ իմ քրտինքը տվեք.Վարդանը կնստի նախագահականի դիմաց/վիդեո/

«100-200 հոգու տալիք են: Պետքա տա նա, ով վիզ ա վերցրել մեր բերքին: Պարոն վարչապետը խոստացել է, որ ամսվա վերջին կտա մեր փողերը: Արդեն ամսվա վերջ է՝ եկել ենք: 600 հազար ինձ է պարտք: Ես իմ փողն եմ ուզում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Այգեզարդ համայնքի բնակիչ Վարդան Մեսրոպյանը:

«Կարկուտն էլ մի կողմից տարավ, էլ ճար չկա: Գոնե իմանամ՝ գնամ էտ այգու վրա աշխատեմ, թե գամ Երևան ավել անեմ: Երեք երեխա ունեմ, մերս հիվանդ, հերս չկա: Կովերին էլ օձը զարկեց, սա եկամտիս միակ աղբյուրն էր: Կնստեմ նախագահի շենքի դեմը ու կպահանջեմ»,-ընդգծեց բողոքող գյուղացին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ:

Քաղցրաշենցիներից բացի, «Վինար» ՍՊԸ-ն խաղողի մթերման համար պարտք է Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ, Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Փոքր Վեդի բնակիչներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ