ԸՕ շուրջ ի վերջո կոնսոլիդացիա տեղի ունեցավ. Կարինե Աճեմյան
Ինչպես հայտնել ենք, երեկ Ընտրական օրենսգիրքը 3-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ 102 կողմ, 17 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Անդրադառնալով այս թեմային՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը Henaran.am-ի հետ զրուցում ասաց. ‹‹ԸՕ-ն ԱԺ-ում քվեարկվում է և անցկացվում ձայների երեք հինգտերերդով: Ի վերջո, կողմ քվեարկեց 102 պատգամավոր: Ընտրական օրենսգրքի քվեարկությունն անցավ օրենքի շրջանակում››:
Կարինե Աճեմյանը նշեց՝ անկախ որոշակի անհամաձայնություններից և պնդումներից, թե կոնսենսուս չկայացավ՝ ՕԸ-ի շուրջ, ամեն դեպքում, կոնսոլիդացիա տեղի ունեցավ:
‹‹Մենք ցանկանում էինք քաղաքական բոլոր ուժերի հետ համաձայնեցված ԸՕ ունենալ: Դրանում, կարծում եմ, ոչ ոք կասկած չունի, քանի որ իշխանույթուններն ականջալուր եղան ընդդիմության բոլոր առաջարկներին, քննարկումներ անցկացվեցին: Նույնիսկ կային դրույթներ, որ սկզբում անընդունելի էին համարվում, բայց հետո ընդունվեցին: Ես կարծում եմ, որ ԸՕ շուրջ կոնսոլիդացիա տեղի ունեցավ ի վերջո, քանի որ մեր ընդդիմադիր գործընկերներից ևս կողմ քվեարկողներ եղան››, – ընդգծեց պատգամավորը: