02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բուհերում սովորող հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի լավ պայմաններ են ստեղծվել

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում քննարկվում է ՀՀ 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

Լյուդմիլա Սարգսյանի հարցը վերաբերում էր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին:

Նախարարը շեշտեց՝ այդ ոլորտում աշխատանքներ են իրականացվում:

«Մասնավորապես` բուհերի մասով հատկապես որոշվել է կարիքների գնահատման աշխատանքներ իրականացնել, ձևավորվել է մեթոդաբանություն, յուրաքանչյուր բուհի համար հարմարեցման, մատչելիության ծրագիր է մշակվում, և այս աշխատանքներն ընթացքի մեջ են: Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ ունենք պայմանավորվածություն»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ