22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

2014 թվականի համեմատ՝ 2015 թվականին աղքատությունը 2 տոկոսով նվազել է. Արտեմ Ասատրյան

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում    քննարկվում է ՀՀ 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նիստի ընթացքում շեշտեց՝  2015 թվականին հիմնական աշխատանքներն ուղղված են եղել նոր համակարգերի ներդրմանն ու  փորձարկմանը:

Նախարարն ընդգծեց՝ հիմնական շեշտադրումներից է եղել նաև աղքատության մակարդակի նվազման դեմ պայքարը: 2014 թվականի համեմատ՝ 2015 թվականին 2 տոկոսով նվազել է աղքատությունը:

«Նպատակների առումով կարևոր է Կառավարության կողմից սահմանված աղքատության հաղթահարումը և կենսաթոշակների շրջանում աղքատության նվազումը, քանի որ ԱՎԾ-ի տվյալերիի համաձայն՝ աղքատության հիմնական ռիսկային խումբը համարվում է կենսաթոշակառուների խումբը: Կարևոր հարցերից է նաև զբաղվածության հարցը, քանի որ առաջնային է մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիը»,- ասաց  Ասատրյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ