22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ախր, ա՚յ գլամուրկեք, հեչ լսե՞լ եք, թե գիրք կարդալն ինչ կայֆ ա»

Հարմարավետ զուգագուլպայի առօրյա փնտրտուքի թոհուբոհում, ճիշտ անկյան տակ բանտիկ շուրթերով և կիսափակ աչքերով, որպես կանոն ռեստորանային զուգարանի ֆոնին արված սէլֆիների, սրանից֊նրանից արտագրած էժանագին «իմս», «կեսս» տերմիններով հոգնատանջ ու լալահառաչ ստատուսների, սրճարանում պատվիրված սննդի մինչև ուտելը, մինչև ստամոքսում տեղավորելը պատկերներով լուսանկարների (փառք իրենց, որ դեռ ուտելուց հետո, ստամոքսից դուրս եկած սննդի լուսանկարներ չեն հրամցնում) և ընդհանրապես բրենդացավի մեջ կորցրեցինք ՄԱՐԴՈւՆ, իր հույզերով, ապրումներով գիտակից մարդուն, ով անկախ է նյութականից ու գեղեցիկ իր մտքերով։

Ախր, ա՚յ գլամուրկեք, հեչ լսե՞լ եք, թե գիրք կարդալն ինչ կայֆ ա։ Հլը փորձե՚ք, և ինչպես կասեր խաչասերման հույսով քուչի շանն ու խելառ ոչխարին նույն վանդակում պահող մեր հարևան Մակիչը` մարդ ես, մեկ էլ տեսար մի բան ստացվեց։

Արման Կիրակոսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ