10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ն իր մաշկի վրա զգաց, ապա սկսեց. Րաֆֆի Հովհաննիսյան

՛՛Իմ իմիջի վրա ամեն ինչ ազդում է, իմ իմիջը մարդիկ քսան տարի է՝ մանրադիտակի վրա են պահում, ամեն մեկն իր տեսակետն ունի: Ես մտահոգված չեմ իմ իմիջով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով ՛՛Ազատ դեմոկրատների՛՛ հետ կապված վերջին իրադարձությունների՝ իր իմիջի վրա ունեցած ազդեցության մասին:

Խոսելով քաղաքական կոնսուլտացիաների մասին՝ Հովհաննիսյանն ասաց, որ յուրաքանչյուր կուսակցություն հետապնդում է իր շահը: Սակայն ինքը ՛՛Ժառանգության՛՛ ղեկավարը հույս ունի, որ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի առաջարկները  հերթական խաղերը չեն:

՛՛Ուրախ եմ, որ երբ իր մաշկի վրա է զգում ՛՛Բարգավաճ Հայաստանը՛՛ դատախազի միջնորդությունը, բայց կարևորը բոլոր քաղաքական ուժերը չսպասեն, որ իրենց վրա չզգան օրենքի սելեկտիվ կիրառումը, ես հուսով եմ, որ ընդհանուր դաշտը կստեղծվի: Պետք է ԲՀԿ-ի առաջարկը մեկ կամ երկու տարի առաջ լիներ, մի քիչ ուշ է հիմա՛՛,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ ՛՛Ժառանգությունը՛՛ մասնակցելու է այսօր ՀԱԿ-ի կազմակերպած ակցիային՝ Ազգային ժողովի դիմաց:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ