17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Առայժմ կոնսենսուս չի կայացել, բայց դա չի նշանակում, թե կոնսենսուսի հասնելու ճանապարհները փակ են. Դավիթ Հարությունյան

ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները  մտահոգություններ ունեն  ՀՀ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի որոշ դրույթների վերաբերյալ: Մասնավորապես՝   ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողներն անանգստացած են ԸՕ-ի այն դրույթի առանչությամբ, ըստ որի` արգելվում է 3-ից ավելի կուսակցություններից կազմված կոալիցիաներին կառավարություն կազմել ընտրությունների առաջին փուլում և ըստ այդմ՝  շատ կարճ ժամանակ են տալիս կուսակցություններին իշխող կոալիցիա կազմելու համար՝ նախքան ընտրությունների երկրորդ փուլի նշանակումը:

 

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ասաց՝ վերոնշյալ դրույների վերաբերյալ վերանայում չի լինի:

«Երեք թվի վերանայում չի լինի, և մեր հիմնական պատասխանը պայմանավորված է հանգամանքով, որ եթե կլինեն 3-ից ավել ուժեր և պատրաստ կլինեն միավորվելու և խորհրդարանում ունեն մածամասնություն, ապա ճիշտ կլինի, որ այդ ուժերն հայցեն հանրության վստահության քվեն: Այսինքն՝ պարզ է, որ եթե իրենք ունեն 50 տոկոս պլյուս 1 ձայն, ապա առանց իրենց մասնակցության որևէ մեկը չի կարող իշխանություն ձևավորել: Հետևաբար, նրանք կարող են գնալ երկրորդ փուլ և միավորվել ոչ թե 3, այլ 17 քաղաքական ուժերով և հայցեն հանրության վստահությունը»,- ասաց Դավիթ Հարույունյանը:

Անդրադառնալով ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի գալուն` Հարությունյանը  շեշտեց՝ առայժմ  կոնսենսուս չի կայացել,  բայց դա չի նշանակում, թե կոնսենսուսի հասնելու ճանապարհները փակ են և քննարկումներ լինել չեն կարող:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ