16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Կրճատված մեքենաների մեջ կան նաև այնպիսիք, որոնք չեն օգտագործվում. Դավիթ Հարությունյան

Կառավարությունում կրճատված մեքենաների մեջ կան  նաև այնպիսիք, որոնք չեն օգտագործվում:

Այս մասին ԱԺ-ի պետաիրավական ու ֆինանսավարկայի եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընացքում  ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց կառավարության ախատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Եթե 2016 թվականի բյուջեն պլանավորելիս եղել է x մեքենա կառավարության ենթակայության ներքո, որոնց համար հաշվարկվել է ե՛ւ վառելիք, ե՛ւ տնտեսական ծախսեր եւ այլն, այլ բան է, որ դրանք կարող է հետագայում վերաբշխվել են: Հանձնարարականը հետեւյալն է՝ 2017 թվականի բյուջեում պլանավորել x մինուս 109 մեքենա եւ անկախ նրանից այդ  մեքենաներն օգտագործվել են, թե ոչ, ապա սա նշանակում է 109 մեքենայի ծախս բյուջեից դուրս է գալիս»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում Դավիթ Հարությունյանը պաշտոնապես հայտարարեց՝ պետական ապարատում առաջին փուլում կրճատվելու է 797 ավտոմեքենա:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ