24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

‪Խոպանը‬ դանդաղ քայքայում է ընտանեկան սերը

Խոպանը դանդաղ քայքայում է ընտանեկան սերը: Գիտեմ, լավ օրից չի: Շատ ընտանիքներում մեծ ցավ կա: Տղամարդիկ սառում են կանանց նկատմամբ, որ «հազիվ են ազատվել…» :

Իսկ կանայք էլ տառապում են, համ էլ հարմարվում «գլխին խոսող չունենալու» հանգամանքին ու սկսում վարժվել այդ «ազատությանը»: Արդյունքում ոչ տղամարդն է ուզում ընտանիքին տանել իր մոտ, ոչ էլ կինն է ուզում գնալ: Ու ընտանիքը դանդաղորեն քայքայվում է:

Հայրե՛ր, խնդրում եմ, հիշեք ձեր հայրական ու ամուսնական պատասխանատվության մասին: Ձգտեք ձեր կանանց ու երեխաներին, քանի որ անհատը երջանիկ է, երբ կա ամուր ընտանիք: Մայրեր, ձգտեք ձեր ամուսիններին ու աղոթքով, խոնարհությամբ ու սիրով շահեք ձեր ամուսնական կյանքը:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ