Որքան էլ դժվար լինի քեզ համար, միշտ հիշիր
Ցանկացած իրավիճակում, որքան էլ դժվար լինի քեզ համար, միշտ հիշիր ու հավատա՝ Աստված բարի է քո հանդեպ…
Սատանան ամեն բան անում է և դեռ կանի, որ քո հավատքը կորցնես և քո իրավիճակին նայելով՝ ոչ մի բարի բան չտեսնես դրա մեջ, բայց դու շարունակիր հավատալ, որ Աստված բարի է քո հանդեպ մինչև վերջ:
Եվ Տերն անպայման կհայտնի Իր բարությունը քեզ, որովհետև քո հավատքը Նրա բարության հանդեպ կշարժի Նրա բարությունը քո հանդեպ , քանի որ մեր հավատքն է, որ հաղթում է չարին ու հաճեցնում է Աստծուն:
Միշտ հավատա Նրա խոսքի ճշմարտացիությանն ու հեղինակությանը, որովհետև Նա խոստացել է բարություն անել քեզ Իր Որդու Հիսուս Քրիստոսի արյան ուխտի շնորհիվ, և Նա ուրախանում է` քեզ բարություն անելով…
«Եվ հավիտենական ուխտ եմ անելու նրանց հետ, որ ետ չեմ դառնա նրանցից, ու նրանց բարություն անելուց. և նրանց սրտերում Իմ երկյուղն եմ դնելու, որպեսզի չհեռանան Ինձանից : Հիրավի, պիտի ուրախանամ նրանց բարություն անելով…» (Երեմիա 32.40): Փառք Նրան հավիտյան: Ամեն:
Էմմա Մովսիսյան