06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քանի դեռ քրդերը Էրգրում չեն սկսել ապրել բարձրահարկ շենքերում

Քանի դեռ քրդերը Էրգրում չեն սկսել ապրել բարձրահարկ շենքերում, քանի դեռ քրդերը չեն սկսել օգտվել լոգարանից , քանի դեռ քրդերը շարունակում են բնակվել վրաններում, քանի դեռ քրդերը վարում են քոչվորական կյանք, մենք պետք է տեր կանգնենք մեր Էրգրին: Եթե նրանք Կենտրոնական Անատոլիայի ու Սևծովյան տարածաշրջանի թուրքի նման բազմեցին բազմահարկերում, երթևեկեցին ամենաթանկ մեքենաներով ու ամենհարթ ասֆալտապատ ճանապարհներով, մենք այլևս անվերդարձ կկորցնենք Էրգիրը հետ բերելու երազանքն անգամ:

Արցախյան հարցը օրակարգում պահող Թուրքիան, միշտ ցանկացել է, որ մենք առօրեական խնդիրներ ունենանք տարածաշրջանում ու ժամանակ չունենանք մտածելու նրա մասին, ինչը կոչվում է Էրգրի ազատագրում: Մեր քաղաքական ղեկավարությունը քայլեր պետք է ձեռնարկի ու բողոքի նոտաներ հղի միջազգային տարբեր կառույցներին, քանի որ այս օրերին Թուրքիան քրդերին հարվածելու պատրվակով ավիահարվածներ է հասցնում մեր եկեղեցիների ավերակներին, Թուրքիան այս օրերին զբաղված է պատմությունը վերջնականապես ջնջելու գործով:

Մծբինը (Նուսայբին), որը համարվում էր արևելյան քրիստոնեության կենտրոնը, երեկ կրկին ենթարկվել է ավիահարվածների: Մծբինում բնակչություն չկա, բոլորն էլ հեռացել են քաղաքից, սակայն Թուրքիան շարունակում է ավիահարվածներ հասնել պատմական Մծբինին:

Տիգրիսից մոտ 100կմ արևմուտք գտնվող Մծբինում դեռևս շարունակվում էին պահպանվել սուրբ Հակոբ եկեղեցու թեկուզ անխնամ ու ավերակ, պատերն ու խորանը, պահպանվում է Հակոբ Մծբնեցու գերեզմանը:

Սակայն, այսօր այն վայրին, որտեղ ավիահարվածներ է հասցնում Թուրքիայի ռազմական օդուժը, գտնվում է սուրբ Հակոբ եկեղեցին ու ես գրեթե համոզված եմ, որ եկեղեցին ու գերեզմանը հիմնահատակ ավերվել են:

Կարեն Հովհաննիսյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ