06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարգարիտ Եսայանի լավատեսությունը նահանջում է /վիդեո/

Ինչպես արդեն հայտնել ենք, ԸՕ նախագծի քվեարկությունը  երրորդ ընթերցմամբ  տեղի կունենա  մայիսի 25-ին ԱԺ արտահերթ նիստում:

Անդրադառնալով ԸՕ-ի շուրջ քննարկումներին` Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց. «Իրականում շատ ողջունելի է, որ ԸՕ քննարկման շուրջ այսպիսի ակտիվություն է նկատվում: Իհարկե, բոլոր օրենքներն են կարևոր, բայց  ԸՕ-ն հատուկ կարգով վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ուզում է իր պատկերացումներին համարժեք` ԸՕ ունենալ»:

ՀՀԿ-ն, պատգամավորի խոսքով` հակված է նրան, որ մեր երկիրն ուենա հնարավորինս լավ ու արդյունավետ աշխատող ԸՕ, ուստի ջանում է ականջալուր լինել  մյուս քաղաքական ուժերի կողմից հնչող  բոլոր ողջամիտ առաջարկներին:

«Կոնսենսուսի հարցում լավատեսությունս մի քիչ նահանջել է: Շատ կուզեի, որ համագործակցություն լիներ քաղաքական ուժերի միջև, քանի որ այդ դեպքում ընտրական գործընթացը կլինի ավելի ընկալելի: Մենք` որպես մեծամասնություն խորհրդարանում, փորձում ենք հասնել կոնսենսուսի` փորձելով ունկնդիր լինել մեր ընդդիմադիր գործընկերների առաջարկներին և ողջամիտ առաջարկները ներառել փոփոխությունների նախագծում»:

 

Մանրամասները` տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ