02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հետո էլ զարմանում ենք՝ ինչպես կարող էին ոչխարները 800 հա հող գրավել».Արտավազդ Բայաթյան/վիդեո/

«Բանակցությունները գաղտնի ձևաչափով են ընթանում, և ոչ ոք ոչինչ չի հասկանում։ Ուղիղ ժողովրդին դիմելն ավելի ճիշտ կլիներ։ Իսկ ապրիլյան պատերազմի օրերին լռություն էր տիրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը՝ հավելելով, որ  Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում ոչ մի նորություն չի հնչել ։

Արտավազդ Բայաթյանն ընդգծում է . «Ունեցել ենք երեք ղեկավար, և ոչ ոքից էլ չիմացանք, թե որտեղից եկավ, ինչ արեց։ Ուրիշ երկրներում գիրք են գրում մարդիկ այդ մասին, իսկ այստեղ ոչինչ չենք հասկանում»։

Անդրադառնալով մեր ունեցած տարածքային կորուստներին՝ Արտավազդ Բայաթյանը նկատեց, որ հայկական կողմը պետք է պատրաստ լինի ունենալ իրենից մի քանի անգամ ուժեղ, մեծաքանակ և լավ զինված հակառակորդ, այլապես թերագնահատելով նրան և ասելով, որ ադրբեջանցիները ոչխար են, անակնկալի կգա.

«Հետո էլ զարմանում ենք՝ ինչպես կարող էին ոչխարները 800 հա հող գրավել»,- ընդգծեց մտավորականը:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ