Գուցե կգա մի ժամանակ, որ այս շռայլությունը կկարողանանք թույլ տալ․ Թևան Պողոսյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ԿԲ զեկույցի վերաբերյալ ելույթ ունեցավ։
Պողոսյանն ասաց՝ ԿԲ-ի զեկույցի փաթեթը կարդալը հաճեի է, բայց․․․
« Ես չգիտեմ քանի օրինակ եք սրանից տպում և ում համար․․․ Դա էլ է մի խնդիր, որովհետև ցանկացած տպագրություն պետք է ունենա տպագրական իմաստ, հուսով եմ՝ ապագայում, եթե էլի տպվի նշված կլինեն որոշ բաներ», – ասաց Թևան Պողոսյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ ավելի հաճելի կլիներ, եթե գունավոր զեկույցը տպված լիներ սովորական թղթի վրա և տնտեսված գումարը փոխանցվեր պետբյուջե։ «Գուցե կգա մի ժամանակ, որ այս շռայլությունը կկարողանանք թույլ տալ», – ասաց Թևան Պողոսյանը։
Թևան Պողոսյանն անդրադարձավ նաև Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնին։ Նա շեշտեց՝ կարելի է դպրոցներում ֆինանսական կրթության յուրահատուկ դասեր ներառել։
«Չկա մի գյուղական համայնք, որտեղ վարկի պրոբլեմի մասին չխոսեն, դա նաև գալիս է նրանից, որ մենք այնքան էլ լավ չենք պատկերացնում՝ ինչ է ներկայացնում վարկը, վարկի պարտավորությունները», – ասաց Թևան Պողոսյանը։