Վարչապետն ընդունել է Բելառուսի հարկերի և վճարների նախարարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության հարկերի և վճարների նախարար Սերգեյ Նալիվայկոյին:
Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ հարաբերությունների զարգացումը, և պարոն Նալիվայկոյի այցը կնպաստի երկու երկրների հարկային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունը շարունակական բարեփոխումներ է իրականացնում հարկային և մաքսային վարչարարության բարելավման, հարկային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ և կարևորում է միջազգային լավագույն փորձի կիրառումը:
Բելառուսի հարկերի և վճարների նախարարը փաստել է, որ Հայաստանի և Բելառուսի հարկային ծառայությունների միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, և երկկողմ պարբերական հանդիպումներն ու փոխայցերը նպաստում են փորձի փոխանակմանը և գործակցության ընդլայնմանը:
Զրուցակիցները քննարկել են հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների խորացմանը և Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը և այս առումով կարևորվել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը: