20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Պետք է ապավինել խղճին.Մանվել Բադալյանը կրճատումների մասին

Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ վարչապետի հայտարարած կրճատումները վերաբերելու են քաղծառայողների 10 տոկոսին:

«Կոնկրետ չեմ կարող ասել թե ինչ սկզբունքով են ընտրելու ում կրճատել: Այժմ 7000 քաղծառայողական պաշտոններ կան, այդ թվում՝ նաև թափուր հաստիքներ կան, առաջին հերթին թափուր հաստիքները կկրճատվեն, և եթե կան ուռճացված հաստիքներ, դրանք ևս պետք է կրճատել, բոլոր պետական մարմիններում»,-Նշեց  Բադալյանը

Հարցին, թե ինչ երաշխիք կա, որ չեն կրճատվի իսկական մասնագետները՝ իրենց տեղը զիջելով պետական համակարգում խնամի-ծանոթ-բարեկամով տեղավորված անձանց, Մանվել Բադալյանը արձագանքեց . «Պետք է ապավինել խղճին, կարծում եմ՝ նման բաներ չեն լինի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ